Բելգիական «Էուպեն» ակումբը վարձակալել է «Չելսիի» ամերիկացի դարպասապահ Գաբրիել Սլոնինային։
Այդ մասին հայտնում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ամերիկացին, ով իր դիրքում համարվում է աշխարհի ամենախոստումնալից խաղացողներից մեկը, 2023/24 մրցաշրջանը կանցկացնի Բելգիայում։
Սլոնինան դեռ ոչ մի խաղ չի անցկացրել «Չելսիի» հիմնական կազմում։