Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բավարիա»: Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մյունխենյան ակումբը 30-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ պայմանավորվել է «Տոտենհեմի» հետ։ Lոնդոնյան ակումբն ընդունել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:
Այժմ Բունդեսլիգայի թիմ տեղափոխվելու որոշումը պետք է կայացնի անձամբ Քեյնը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։























































