«Ֆուլհեմը» և «Չելսին» վերջապես համաձայնության են եկել եզրային կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի տրանսֆերային արժեքի շուրջ։
Ինչպես Twitter-ում գրել է լրագրող Չարլի Գորդոնը, բոլոր կողմերը վստահ են, որ գործարքը կձեւակերպվի։
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոյը վարձավճարով հանդես էր գալիս Լևերկուզենի «Բայերում»: 21 խաղում նա խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։