Էնցո Ֆերնանդեսը հայտարարել է «Չելսիի» հետ Պրեմիեր լիգան հաղթելու ցանկության մասին։
«Այս մրցաշրջանի գլխավոր նպատակը Պրեմիեր լիգան հաղթելն է։
Հիմա մենք նոր գլխավոր մարզիչ ունենք։ Պետք է նշեմ, որ սպասելիքները փոխվել են։ Ակնհայտ է, որ երբ ես եկա, հեշտ չէր, շատ փոփոխություններ եղան, և ինձ համար ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Մենք ցանկանում ենք լինել ագրեսիվ թիմ, որը լավ է գրոհում և պաշտպանվում, որը յուրաքանչյուր հանդիպմանը գնում է հաղթանակի համար։ Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։
Արգենտինացի մարզչի հետ ինձ համար շատ ավելի հեշտ է։ Նրա հետ շփումը շատ կարևոր է։ Ես դեռ վարժ չեմ տիրապետում անգլերենին, ուստի նրա հետ իսպաներեն խոսելն ավելի հեշտ է: Դա ինձ օգնում է վստահ զգալ և բարելավել հարաբերությունները»,- ասել է «Չելսիի» կիսապաշտպանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։























































