Բելգիական «Լոմելի» կիսապաշտպան Վինի Սոուզան տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա բրազիլացին չորս տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ նրա տրանսֆերը «Շեֆիլդին» արժեցել է 12 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Էսպանյոլում»:
Իսպանական ակումբի կազմում նա անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։























































