«Շեֆիլդ Յունայթեդի» և Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Սանդեր Բերգեն տեղափոխվել է «Բարնլի»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Իմ նոր ակումբը բարձր հավակնություններ ունի։ Ամեն ինչ համապատասխանում է իմ ուզածին: Ուրախ եմ «Բարնլի» տեղափոխվելու համար»,- Բերգեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա կիսապաշտպանի համար «Բարնլին» կվճարի մոտ 17,5 միլիոն եվրո։ Կողմերը չորս տարվա պայմանագիր են կնքել (մինչև 2027 թվականի հունիսի վերջը)։
Բերգեն չորս տարի խաղացել է «Շեֆիլդ Յունայթեդում»։ 2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։























































