Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռոս Բարքլին համալրել է ԱՊԼ-ի նորեկ «Լուտոն Թաունի» կազմը:
Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնել է 29-ամյա խաղացողի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով. ամռանն անգլիացու պայմանագիրն ավարտվեց «Նիցայի» հետ:
Անցած մրցաշրջանում Բարկլին «Նիցայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նախկինում հանդես է եկել «Չելսիում», «Աստոն Վիլլայում», «Էվերտոնում», «Լիդսում» և «Շեֆիլդ Ուենսդեյում»:























































