«Վուլվերհեմփթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Գարի Օ’Նիլին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Նա այս պաշտոնում փոխարինեց Խուլեն Լոպետեգիին, ով ակումբը լքեց օգոստոսի 9-ին։
Օ’Նիլի վերջին աշխատավայրը եղել է «Բորնմուտը», որը 40-ամյա մասնագետը լքել է այս տարվա հունիսին:
Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի 1-ին տուրում «Վուլվերհեմփթոնը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Մանչեսթերում։























































