«Վեսթ Հեմը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրին ձեռք բերելու հարցում, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա խաղացողի համար «մուրճերը» կվճարեն 30 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սպասվում է, որ պայմանագրի անձնական պայմանները հեշտությամբ կհամաձայնեցվեն կողմերի միջև։
Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում։