«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն հայտնել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել եւս մեկ կենտրոնական պաշտպանի:
«Պետք է տեսնել, թե ովքեր են հեռանում թիմից։ Մենք ցանկանում ենք նաև վան դե Վենից հետո ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպանի»,- մարզչի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն հայտնում է, որ «Տորինոյի» պաշտպան Պեր Շուրսը հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստը հետաքրքրված է Պրեմիեր լիգա տեղափոխությամբ։
Օգոստոսի 8-ին լոնդոնյան ակումբը հայտարարել էր Միկի վան դե Վենի հետ մինչև 2029 թվականը պայմանագիր կնքելու մասին։























































