«Ալ-Իտիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը բացատրել է, թե ինչու է հեռացել «Լիվերպուլից»: 33-ամյա անգլիացին սաուդյան ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։
««Սթիվեն Ջերարդն իմ այստեղ գալու հիմնական պատճառն է: Աշխատել նրա հետ և խաղալ նրա գլխավորությամբ: Հրավե՞ր Անգլիայի հավաքական։ Դա ինձ համար շատ բան է նշանակում, ես դեռ կարող եմ շատ բան տալ ազգային թիմին»,- Հենդերսոնի խոսքն է մեջբերել BeanymanSports-ը։
Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2011 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։























































