«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, Անգլիայի չեմպիոնը 25-ամյա բրազիլացու համար 70 մլն ֆունտ է առաջարկել: Լոնդոնյան ակումբը դեռ չի արձագանքել առաջարկին, սակայն սպասվում է, որ «Վեսթ Հեմը» կբաժանվի խաղացողից միայն ավելի բարձր գումարի դիմաց։
Պակետան «Վեսթ Հեմ» է տեղափոխվել նախորդ օգոստոսին «Լիոնից»՝ 51 միլիոն ֆունտով:
Բրազիլացի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։























































