Անգլիական «Նյուքասլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Սաութհեմփթոնից 20-ամյա պաշտպան Վալենտինո Լիվրամենտոյի տեղափոխության մասին։
Պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի ամառ։
«Սաութհեմփթոնը» ֆուտբոլիստին ձեռք է բերել «2021 թվականին 5,9 միլիոն եվրոյով։ «Սրբերի» կազմում իր առաջին մրցաշրջանում Վալենտինոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
«Չելսիի» սանը բաց թողեց գրեթե ամբողջ անցած մրցաշրջանը 2022 թվականի ապրիլին ստացած ծնկի լուրջ վնասվածքի պատճառով: 2022/2023 մրցաշրջանում Վալենտինո Լիվրամենտոն խաղադաշտ դուրս եկավ ընդամենը երկու անգամ։























































