Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը հորդորել է «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Նևիլը կարծում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը Էրիկ տեն Հագի թիմին կօգնի լուծել հարձակման գծի հետ կապված խնդիրները։
«Տեն Հագին երկու կենտրոնական հարձակվող է պետք, քանի որ Մարսիալը կարող է հեռանալ կամ դառնալ անկանխատեսելի, Ռեշֆորդը հաստատ ցանկանում է խաղալ ձախ եզրում։ Փաստորեն, «Մանչեսթեր Յունայթեդը» չունի կենտրոնական հարձակվող: Նրանց պետք է Հարի Քեյնը, որպեսզի «Յունայթեդը» հասնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին»,- Նևիլի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:
Քեյնը «Տոտենհեմի» սան է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը մերժել է հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ Մյունխենի «Բավարիայի» վերջին առաջարկը։























































