Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆաել Վարանը կերկարաձգի պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ, տեղեկացնում է AS-ը:
Ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները 26-ամյա պաշտպանի գործակալների հետ:
Նշվում է, որ նոր պայմանագիրը գործելու է մինչև 2025 թվականը:
Հիշեցնենք, որ Վարանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 32 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: