Գերմանական «Վոլֆսբուրգի» նիդեռլանդացի պաշտպան Միկի վան դե Վենը տեղափոխվել է «Տոտենհեմ»:
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 22-ամյա պաշտպանի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել և նոր ակումբում հանդես կգա 37-րդ համարի մարզաշապիկով։ Տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը «Վոլֆսբուրգին» կվճարի 40 միլիոն եվրո (Transfermarkt):
Վան դե Վենը «Վոլֆսբուրգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Գերմանական թիմի կազմում նա անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։























































