«Նյուքասլը» ևս մեկ նորեկ ունի։ Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» պաշտպան Տինո Լիվրամենտոյի հետ։
Ըստ Transfermarkt-ի, գործարքի արժեքը կազմել է 37,2 մլն եվրո։
20-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում և հանդիսանում է Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։
Տինոն «Սաութհեմփթոնի» կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանից, նա «Չելսիի» ակադեմիայի սան է։























































