Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի ծառայություններով։
Repubblica-ի տեղեկություններով՝ «ծեր սենյորան» հասկանում է, որ չի կարողանա վճարել ֆրանսիացու տրանսֆերի գումարը, որը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։
Սակայն, ըստ աղբյուրի, «Յուվենտուսը» գտել է գործարքն իրականացնելու այլ տարբերակ: Թուրինյան ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրո ու պաշտպան Լուկա Պելեգրինիին առաջարկել Թյուրամի տրանսֆերի դիմաց։
«Նիցան» դեռ չի պատասխանել «Յուվենտուսի» առաջարկին: Թյուրամի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Բավարիան»: