«Տոտենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը պատրաստ է մնալ հարազատ թիմում այն բանից հետո, երբ լոնդոնյան ակումբը մերժել է Մյունխենի «Բավարիայի» ևս մեկ առաջարկ՝ 30-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։
Անգլիացուն դուր է եկել «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուի փիլիսոփայությունը, նա ուրախ է մարզվել նրա գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» մերժել է գերմանական ակումբի՝ 100 միլիոն եվրոյի առաջարկը։
Քեյնի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Քեյնը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 32 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։