Գարի Լինեկերը կիսվել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով։ Նա կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է չպաշտպանել տիտղոսը։
«Կանխատեսում եմ «Արսենալի» հաղթանակը։ Դա ամենատարածված կանխատեսումը չէ, բայց կարծում եմ, որ նրանք պատրաստ են տիտղոսը վերցնելու:
«Արսենալը» գերազանց աշխատանք է կատարել տրանսֆերային շուկայում։ Նրանք մեծապես ուժեղացրել են կազմը։
Բացի այդ, մի մոռացեք, որ նախորդ մրցաշրջանում նրանք արդեն մասնակցել են չեմպիոնական մրցավազքին։ Այո, նրանք պարտվեցին, բայց արժեքավոր փորձ ձեռք բերեցին։ Սա Արտետայի թիմին ավելի ուժեղ կդարձնի»,- մեջբերում է Գարի Լինեկերին The Sun-ը։























































