Լոնդոնի «Վեսթ Հեմը» նախատեսում է ուժեղացնել կազմը՝ ձեռք բերելով «Մանչեսթեր Յունայթեդից» միանգամից երկու խաղացողների։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ «Վեսթ Հեմը» 70 միլիոն եվրո է առաջարկել «Յունայթեդին» պաշտպան Հարի Մագուայրի և կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյի համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» նախկինում մերժել էր «Վեսթ Հեմի» 20 միլիոն ֆունտ (23,3 միլիոն եվրո) առաջարկը Մագուայերի համար և պահանջել էր 30 միլիոն ֆունտ (34,8 միլիոն եվրո) ՄակՏոմինեյի համար:
«Վեսթ Հեմի» մարզչական շտաբը ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներին էլ։























































