«Վեսթ Հեմը» համաձայնության է եկել «Այաքսի» հետ կիսապաշտպան Էդսոն Ալվարեսի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «մուրճերը» 25-ամյա մեքսիկացու համար կվճարեն մոտ 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Առաջիկա օրերին Ալվարեսը կուղևորվի Լոնդոն՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար։
Կիսապաշտպանը «Այաքսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից, 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:























































