«Ասթոն Վիլայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Կատարում: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կատարի ակումբներից մեկը ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հարկ է նշել, որ բրազիլացին վնասվածք էր ստացել 2023 թվականի փետրվարին և դրանից հետո չի խաղացել։
31-ամյա Կոուտինյոն «Աստոն Վիլլայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից» վարձավճարով։ Վեց ամիս անց «Ասթոն Վիլան» գնեց ֆուտբոլիստի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով:























































