«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն «Շախտյորի» հետ (5։1) ընկերական հանդիպումից հետո խոսել է հարձակվող Հարի Քեյնի մասին, որի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիան»։
«Երեկ դուք տեսաք, որ Հարի Քեյնը միանշանակ հետաքրքրված է մեր նախագծով, և մենք կշարունակենք դա անել միասին, եթե ինչ-որ բան չփոխվի:
Իր ապագան որոշելու վերջնաժամկե՞տը։ Մենք գիտենք, որ կա մեկ վերջնաժամկետ՝ սա տրանսֆերային պատուհանի ավարտն է»,- մարզչի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։
Նշենք, որ երեկ «Շախտյորի» հետ խաղում անգլիացի հարձակվողը չորս գոլի հեղինակ է դարձել։