«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է «Լանսի» դեմ ընկերական խաղում (3:1) դաշտի կենտրոնից բաց թողած գոլը:
«Մենք միշտ ձգտենք և փորձենք կատարելագործվել։ Ես պատասխանատու եմ մեր դարպասին խփած գոլերի համար։ Հպարտ եմ իմ պաշտպանների գործողություններով, բայց ընդունում եմ բոլոր քննադատությունները»,- Օնանայի խոսքն է մեջբերում Mirror-ը:
Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ինտերից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբը նրա համար վճարել է մոտ 55 մլն եվրո։























































