«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է գալիք մրցաշրջանից իր սպասելիքների մասին.
«Չգիտեմ՝ արդյոք այս արդյունքը չափազանց մեծ սպասելիքներ է առաջացնում: Ես պարզապես ուզում էի որքան հնարավոր է շուտ ստանալ այս գավաթը, և հետո մենք կարող էինք մտածել հաջորդի մասին, բայց մենք գիտենք, որ սա ֆուտբոլ է, այսօր դու հաղթում ես գավաթը, բայց վաղը պետք է մարզվես, պետք է ճիշտ ձևով պատրաստվես»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Զինագործները» նվաճեցին իրենց պատմության 17-րդ սուպերգավաթը: Այս ցուցանիշը երկրորդն է անգլիական բոլոր ակումբների մեջ։ Առաջին տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 21 գավաթով։























































