Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ըստ՝ Al-Riyadiah-ի, «Ալ-Իթիհադը» բանակցություններ է սկսել եզրային հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։
Այլ աղբյուրներ պարբերականին հայտնել են, որ ֆուտբոլիստին երկու մրցաշրջանի համար առաջարկվել է 180 միլիոն եվրո։ Սպասվում է, որ սաուդյան ակումբը «Լիվերպուլին» 60 միլիոն ֆունտ կառաջարկի Սալահի համար։
Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Սալահը 38 խաղում դարձել էր 19 գոլի հեղինակ։























































