Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է ամերիկացի կիսապաշտպան Թայլեր Ադամսի ծառայություններով։
Լոնդոնյան ակումբը կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր համագործակցության պայմանները պարզելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պրեմիեր լիգայից «Լիդսի» դուրս մնալուց հետո «Չելսին» կարող է ակտիվացնել կիսապաշտպանի տրանսֆերի համար 20 միլիոն ֆունտ ստեռլինգի փոխհատուցման կետը, որը նշված է պայմանագրում:
Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Թայլերն անցկացրել է 24 հանդիպում։























































