«Մանչեսթեր Սիթին» Յոշկո Գվարդիոլի տրանսֆերը ձևակերպելուց հետո պատրաստվում է ևս մեկ ֆուտբոլիստ ձեռք բերել։
Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմային, հայտնում է The Sun-ը։ Մասնագետը տպավորված է Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղով, ով նախորդ մրցաշրջանում դարձավ ԱՊԼ-ի գլխավոր բացահայտումներից մեկը և օգնեց իր թիմին Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերել։
Նշվում է, որ հնարավոր գործարքի արժեքը կարող է կազմել 50 մլն ֆունտ ստեռլինգ։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Արսենալն» ու «Չելսին», սակայն «ճայերը» մերժել են այդ ակումբների առաջարկները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Ման․Սիթին» դիտարկում է նաև Ֆլորիան Վիրցի, Ժերեմի Դոկուի կամ Միշել Օլիսեի թեկնածությունը՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։























































