«Քրիսթալ Փելասը» իր պաշտոնական կայքում հայտնել է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Մաթեուս Ֆրանսայի հետ պայմանագիր կնքելու մասին։
19-ամյա բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028 թվականի հունիսը։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 20 մլն եվրո։
Ֆրանսան «Ֆլամենգոյի» սան է: 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։























































