«Բրայթոնը» սկզբունքային համաձայնության է եկել «Այաքսի» հետ հարձակվող Մուհամեդ Կուդուսի տրանսֆերի հարցում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Այաքսը» համաձայնել է վաճառել Գանայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը մոտ 40 միլիոն եվրոյով:
Ինքը՝ 23-ամյա Կուդուսը, մոտ է «Բրայթոնի» հետ անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելուն։ Եթե գործարքը կայանա, Կուդուսը կլինի ամենաթանկարժեք ձեռքբերումը «Բրայթոնի» պատմության մեջ:
2022/23 մրցաշրջանում Կուդուսը ակումբային մակարդակում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։























































