Գարի Լինեկերը կիսվել է Սաուդյան Արաբիա խաղացողների զանգվածային արտագաղթի մասին իր կարծիքով։
«Սաուդյան լիգայի ակումբները հսկայական գումարներ են ծախսում այս ամառ: Բայց քանի դեռ նրանք պայմանագիր չեն կնքել Կիլիան Մբապեի կամ մեկ այլ իսկական համաշխարհային աստղի հետ նրա ծաղկման շրջանում, Եվրոպայի ամենամեծ ակումբները հանգիստ կլինեն:
Այս պահին դա պարզապես նոր լիգա է, որտեղ տարեց խաղացողները գնում են դիմավորելու իրենց ֆուտբոլային մահը՝ ապրուստի որոնումներով, ինչպես Կարիմ Բենզեման, որը միացել է «Ալ Իթիհադին»:
Նույնը վերաբերում է ամերիկյան MLS-ին, որոշ ժամանակ այդպես էր Չինաստանի հետ, իսկ ես ինքս իմ խաղային կարիերայի ավարտին տեղափոխվեցի Ճապոնիա»,- Լինեկերի խոսքերն է փոխանցում The Sun-ը։