Օգոստոսի 5-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, դանիացին կարող է բաց թողնել գալիք մրցաշրջանի առաջին շաբաթները։ 20-ամյա խաղացողը թեթև վնասվածք է ստացել «Ատալանտայի» հետ մինչմրցաշրջանային ժամանակահատվածում և դեռ պատրաստ չէ խաղալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ Հոյլունդին մի քանի շաբաթ անհրաժեշտ կլինի մարզավիճակ ձեռք բերելու համար։























































