«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին մերժել է «Բավարիայի» առաջարկը՝ Հարի Քեյնի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Երեկ մյունխենյան ակումբը վերջնական առաջարկ է արել անգլիացի հարձակվողի համար, որը գերազանցել է 100 միլիոն եվրոն։
«Բավարիան» նաև մինչև կեսգիշեր վերջնաժամկետ է սահմանել «Տոտենհեմի»՝ իրենց առաջարկին պատասխանելու համար:
Լևին անտեսել է այդ ամենը և, ըստ Bild-ի, երկու շաբաթով արձակուրդ է վերցրել ու մեկնել Մայամի իր ընտանիքի հետ։ Նշվում է, որ այս կերպ «Տոտենհեմի» ղեկավարը ցանկանում է ավելի մեծ գումարի առաջարկ ստանալ հարձակվողի տրանսֆերի համար։























































