«Տոտենհեմը» նորեկ ունի։ Կենտրոնական պաշտպան Էշլի Ֆիլիպսը տեղափոխվել է լոնդոնյան ակումբ։
18-ամյա անգլիացին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Բլեքբերն Ռովերսից»՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականը։
Ֆիլիպսը «Բլեքբերնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում։
«Տոտենհեմի» նորեկը հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։























































