«Արսենալը» հայացքն ուղղել է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիայի կողմը: Լրագրող Սթիվ Քեյի կարծիքով՝ «Արսենալը» տրանսֆերային պատուհանի մնացած օրերին կարող է պայմանագիր կնքել արգենտինացու հետ։
Հիշեցնենք, որ «Արսենալը» փորձել է գնել Բուենդիային դեռ 2021 թվականի ամռանը, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Նորվիչի» կազմում:
Արդյունքում «Աստոն Վիլան» ձեռք բերեց ֆուտբոլիստին և վճարեց այն ժամանակվա համար ռեկորդային 38,40 միլիոն եվրո:
Բուենդիան կարող է խաղալ հարձակման երկու եզրերում։ Ընդ որում, արգենտինացին կարող է փակել նաև 10 համարի դիրքը։ Նախորդ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 38 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































