Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Հարի Քեյնի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
Մյունխենցիները մտադիր են ձեռք բերել «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի աստղին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: Ըստ լուրերի՝ «Բավարիան» 30-ամյա հարձակվողի համար առաջարկել է գրեթե 100 միլիոն եվրո։
«Ինձ չի անհանգստացնում Քեյնի հնարավոր հեռանալը Անգլիայից, քանի որ նա կմնա հիանալի ֆուտբոլիստ, որտեղ էլ որ հնարավորություն ունենա խաղալու: Ամեն դեպքում, նա լավ մրցաշրջան կանցկացնի ու շատ գոլեր կխփի։
Միշտ ցանկանում ես, որ լավագույն ֆուտբոլիստները հանդես գան Պրեմիեր լիգայում, բայց առաջնությունը չի տուժի աստղերի պակասից, նույնիսկ եթե Քեյնը հեռանա։ Կարծում եմ՝ արտերկրում խաղալը օգտակար փորձ է անգլիացի խաղացողների համար»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում The Sun-ը:























































