«Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Պորտուի» հետ «Վիշապների» հարձակվող Մեհդի Տարեմիի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
«Տոտենհեմը» պատրաստ է 24 միլիոն եվրո առաջարկել 31-ամյա իրանցի ֆուտբոլիստի համար։
«Պորտուն» իր հերթին ցանկանում է հարձակվողի տրանսֆերի վաճառքից ստանալ 30 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Տարեմին ակումբային մակարդակում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։























































