«Չելսին» պայմանագիր կկնքի «Սանթոսի» 18-ամյա բրազիլացի հարձակվող Դեյվիդ Վաշինգտոնի հետ։
Ինչպես հայտնում է Globo-ն, «Չելսին» «Սանթոսին» առաջարկել է 20 մլն եվրո, և բրազիլական ակումբը կընդունի առաջարկը:
Ինքը՝ Վաշինգտոնը, արդեն համաձայնեցրել է «Չելսիի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Սպասվում է, որ «Չելսին» ֆուտբոլիստին վարձավճարով կուղարկի «Ստրասբուրգ» 2023/24 մրցաշրջանի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Վաշինգտոնը Բրազիլիայի Ա Սերիայում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։























































