«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի՝ ակումբ տեղափոխության շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ հույս հայտնելով, որ գործարքը շուտով ավարտին կհասցվի:
«Գվարդիո՞լը. Ի՜նչ հրաշալի անուն ունի նա։ Նա բուժզննում է անցնում։ Բոլորն արդեն գիտեն, որ նա այստեղ է: Հուսով եմ, որ մենք կարող ենք գործարքը փակել մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական Twitter-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Գվարդիոլի տրանսֆերի շուրջ։ «Սիթին» խորվաթ պաշտպանի համար կվճարի 90 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն եվրո բոնուսներ, ինչը նրան կդարձնի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:























































