«Ինտերը» նոր առաջարկ է արել «Վեսթ Հեմին» հարձակվող Ջանլուկա Սկամակայի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը խաղացողի համար առաջարկել է 24 միլիոն եվրո՝ գումարած 4 միլիոն եվրո՝ որպես բոնուս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները 24-ամյա իտալացու համար 30 մլն եվրո են ցանկանում։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը միլանցիների հետ։
2022/23 մրցաշրջանում Սկամական «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 27 խաղում խփել է 8 գոլ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։























































