«Չելսին» 6 տարվա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Sky Sports-ը հայտնում էր, որ տրանսֆերային գումարը կկազմի 45 միլիոն եվրո:
Դիսասին «Մոնակոյում» էր հանդես գալիս 2020 թվականի օգոստոսից՝ թիմին միանալով «Ռեյմսից» 13 միլիոն եվրոյի դիմաց:
Մոնեգասկների կազմում պաշտպանն անցկացրած 129 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։























































