«Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է «Ռոմայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսի ծառայություններով: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա բրազիլացու համար վճարել 25 մլն եվրո։
Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում անցկացրած 48 հանդիպումներում Իբանյեսը խփել է 3 գոլ, ստացել 14 դեղին և 1 կարմիր քարտ։























































