Բրազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան, որը հանդես է եկել ՊՍԺ-ում և «Տոտենհեմում», տեղափոխվել է «Սան Պաուլու»: Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Մոուրան բրազիլական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ավարտը։ Այսպիսով, Մոուրան կմիանա կոլումբիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որը նույնպես թիմին է միացել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բրազիլական «Սան-Պաուլոյի» սանը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին ՊՍԺ-ից:























































