20-ամյա դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը հայտարարել է իտալական «Ատալանտայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։
«Շուտով»,- գրել է Հոյլունդը իր սոցիալական ցանցերում և գրառմանը կցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով նկար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագիրը կկնքվի այսօր՝ օգոստոսի 2-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» Հոյլունդի համար «Ատալանտային» կվճարի ավելի քան 70 միլիոն եվրո, իսկ ինքը՝ խաղացողը, անգլիական ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի։