Լյուկ Շոուն պատմել է, թե ինչ է փոխվել «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օրոք։
«Մշակույթն է փոխվել։ Վերաբերմունքը գործի հանդեպ, այն, թե ինչպես ենք մարզվում, ինտենսիվությունը, նվիրվածությունը: Մարզիչը դա պահանջում է ամեն օր:
Նա ցանկանում է, որ մենք նույնիսկ տանը լինենք բարձունքում: Նա ցանկանում է, որ մենք ճիշտ բաներ անենք, ճիշտ կենսակերպ վարենք, քանի որ ֆուտբոլը մեր կյանքն է, այն, ինչ մենք անում ենք ամեն օր, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք առավելագույն մակարդակի»,-«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանի խոսքերն է փոխանցում BBC-ն։