«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է ֆրանսիական «Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուին ձեռք բերելու տարբերակը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, բելգիացին ընդգրկվել է «Ման․Սիթիի» տրանսֆերային ցուցակում՝ փոխարինելու Ռիյադ Մարեզին, ով վերջերս է տեղափոխվել «Ալ Ահլի»:
Աղբյուրը նշում է, որ բացի Դոկուից, «Մանչեսթեր Սիթիի» դիտակետում է նաև «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
21-ամյա Ժերեմին Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































