Ֆաբինյոն «Լիվերպուլից» է տեղափոխվել «Ալ Իթիհադ»:
Սաուդյան ակումբը կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
Հաղորդվում էր, որ մերսիսայդցիները 29-ամյա խաղացողի համար կստանան 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բրազիլացին հինգ մրցաշրջան է անցկացրել Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբում և նվաճել 6 գավաթ։
Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 36 խաղի և կատարել 2 արդյունավետ փոխանցում։























































