«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդն այսօր երեկոյան կմեկնի Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից առաջ բուժզննում անցնելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներին արդեն հաջողվել է փաստաթղթեր փոխանակել։ Ինքը՝ դանիացին, ՄՅՈՒ-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հոյլունդի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի մոտ 75 միլիոն եվրո։ Եվս 10 միլիոն «Ատալանտան» ապագայում կարող է ստանալ տարբեր բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա Ռասմուսը 9 գոլ է խփել իտալական Ա Սերիայում։























































