«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական հանդիպումը (2:3)։
«Խաղի առաջին ժամը լավ ընթացավ։ Մենք թիմով էինք խաղում, շատ դինամիկա կար, լավ պրեսինգ, հաճելի էր դիտելը։ Սա այն է, ինչ ես ուզում էի ասել թիմին ընդմիջմանը, բայց խաղակեսի վերջում մենք հանկարծակի թույլ տվեցինք մրցակցին երկու գոլ խփել։ Դա ինձ հիասթափեցրեց և վերջին կես ժամը չափազանց բարդ էր։ Ոչ պրեսինգի, ոչ էլ գրոհների կառուցման առումով չփայլեցինք։ Խաղադաշտում ընդամենը 11 խաղացող կար, որոնցից յուրաքանչյուրն իր համար էր խաղում: Մենք պետք է լավ վերահսկենք գնդակը։ Մենք չենք կարող աչք փակել այնպիսի սխալների վրա, որ թույլ ենք տվել, նույնիսկ եթե դա ընկերական խաղ է։ Բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում անցկացրած հավաքն օգտակար էր թիմի համար»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։























































